հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Պետք է նվազեցնել հայ-ադրբեջանական լարվածությունը և վերադառնալ տևական խաղաղության ուղուն․ Պետդեպի խոսնակ

Պետք է նվազեցնել հայ-ադրբեջանական լարվածությունը և վերադառնալ տևական խաղաղության ուղուն․ Պետդեպի խոսնակ

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է հայ–ադրբեջանական խաղաղության բանակցություններին։

«Մեր ուղերձը Հայաստանին ու Ադրբեջանին, ինչպես նաև ողջ տարածաշրջանին այն է, որ պետք է նվազեցնել լարվածությունը և վերադառնալ համապարփակ ու տևական խաղաղության ուղուն։

Մենք այդ ուղղությամբ երկկողմանի և բազմակողմանի ջանքեր ենք ներդրել և ԱՄՆ-ն շարունակելու է հետապնդել այդ օրակարգը` աշխատելով անմիջականորեն կողմերի հետ, ինչպես նաև միջազգային կառույցների և հարթակների միջոցով»,– ասել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: