շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
ԱՄՆ-ը և Իսրայելը դավաճանել են դիվանագիտությանը. Բելառուսում Իրանի դեսպան

ԱՄՆ-ը և Իսրայելը դավաճանել են դիվանագիտությանը. Բելառուսում Իրանի դեսպան

ԱՄՆ-ը և Իսրայելը դավաճանել են դիվանագիտությանն ու բանակցություններին, ուստի Թեհրանը չի վստահում նրանց։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Բելառուսում Իրանի դեսպան Ալիրեզա Սանեին։

«Մենք հենց հավատում ենք բանակցություններին, դիվանագիտությանը։ Եվ չենք փախչում դրանից, չենք խուսափում, բայց եթե մյուս կողմն ուզում է ամեն ինչ իր օգտին, իր շահերից ելնելով, գործնականում ուզում է, որ դուք հանձնվեք, ապա դա արդեն բանակցություն չի կոչվում»,- ընդգծել է նա։

Սանեին ընդգծել է, որ փետրվարյան բանակցությունների ընթացքում Իրանը շատ լավ առաջարկներ է ներկայացրել միջուկային ծրագրի վերաբերյալ, սակայն ԱՄՆ-ը և Իսրայելը դավաճանել են դիվանագիտությանն ու բանակցություններին։

«Եվ դավաճանել են մեզ, ուստի մենք ոչ մի դեպքում չենք վստահում Իսրայելին և ամերիկացիներին»,- ասել է դիվանագետը։

  • Կիսվել: