հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
ԱՄՆ-ը չի պաշտպանի ՆԱՏՕ-ի այն անդամներին, ովքեր «չեն վճարում». Թրամփ

ԱՄՆ-ը չի պաշտպանի ՆԱՏՕ-ի այն անդամներին, ովքեր «չեն վճարում». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկա պահին պատասխանում է լրագրողների հարցերին և մի քանի հայտարարություն է արել՝ Ուկրաինայի պատերազմի և Եվրոպայում Ռուսաստանի հետ դիմակայության առնչությամբ, հայտնում է BBC-ն։

Սա առաջին դեպքը չէ, երբ Թրամփը կասկածի տակ է դնում ՆԱՏՕ-ի մյուս երկրներին պաշտպանելու ԱՄՆ հանձնառությունը: «Եթե չվճարեն, ես նրանց չեմ պաշտպանի»,- ասել է նա։ ՆԱՏՕ-ի երկրները չեն վճարում Միացյալ Նահանգներին, այլ ձգտում են ավելի լավ ֆինանսավորել սեփական պաշտպանական կարողությունները (ՀՆԱ-ի 2%-ի ծախսերի մակարդակը որպես կողմնորոշիչ ընդունվել է 10 տարի առաջ):

Ըստ տարածված կարծիքի՝ դաշինքի երկրներից շատերը բավարար միջոցներ չեն հատկացնում այդ նպատակների համար։

  • Կիսվել: