ԱՄՆ ուժերը կրակ են բացել Օմանի ծոցում Իրանի դրոշի ներքո նավարկող տանկերի վրա. CENTCOM
ԱՄՆ ուժերը կրակ են բացել Օմանի ծոցում Իրանի դրոշի ներքո նավարկող Hasna տանկերի վրա։ Այս մասին ասված է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությանը (CENTCOM) X սոցիալական ցանցում, տեղեկացնում է APA-ն։
Նշվում է, որ տանկերը, որն ուղևորվում էր դեպի իրանական նավահանգիստ, մայիսի 6-ին չի ենթարկվել ԱՄՆ ուժերի բազմաթիվ նախազգուշացումներին։
«ԱՄՆ ուժերը կիրառել են հարկադիր միջոցներ Օմանի ծոցում և վնասազերծել իրանական դրոշի ներքո նավարկող տանկերը»,-հայտնել է CENTCOM-ը։


