երկուշաբթի, ապրիլ 7
7 / 4 / 2025
ԱՄՆ-ում Թրամփի քաղաքականության դեմ բողոքի ցույցեր են անցկացվում

ԱՄՆ-ում Թրամփի քաղաքականության դեմ բողոքի ցույցեր են անցկացվում

Ապրիլի 5-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի դեմ Hands Off՝ «Ձեռքերդ հեռու» կարգախոսով ցույցեր են անցկացվել ԱՄՆ բոլոր 50 նահանգների ավելի քան 1200 վայրերում՝ մոտ 150 խմբերի կողմից՝ ներառյալ քաղաքացիական իրավունքների կազմակերպությունները, արհմիությունները, LBGTQ+ խմբերը, վետերանները և ընտրական ակտիվիստները, տեղեկացնում է AP-ն։

Նշվում է, որ Նյու Յորքից մինչև Ալյասկա զայրացած ցուցարարները փողոց են դուրս եկել «Իմ նախագահը չէ», «Ֆաշիզմը եկել է», «Վերջ տուր չարին» և «Ձեռքերդ հեռու մեր սոցիալական ապահովությունից», «Ձեռքերդ հեռու մեր ժողովրդավարությունից» ցուցապաստառներով։

Բացի դրանից՝ «Ձեռքերդ հեռու» գրությամբ  երկնքում մեծ պաստառ է տարածվել Սպիտակ տնից մի քանի թաղամաս հեռավորության վրա:

Հաղորդվում է նաև, որ հազարավոր ցուցարարներ են ամբողջ երկրում միացել բողոքի ակցիաներին, ինչպես նաև բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Փարիզում, Հռոմում և Լոնդոնում։  Ցուցարարները դատապարտել են Թրամփի վարչակազմին՝  դաշնային հազարավոր աշխատակիցների աշխատանքից հեռացնելու, գործակալություններ փակելու, ներգաղթյալներին արտաքսելու, առողջապահական ծրագրերի դաշնային ֆինանսավորումը կրճատելու և այլնի դեմ: 

  • Կիսվել: