երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը հաջորդ շաբաթ կմեկնի Վաշինգտոն

ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը հաջորդ շաբաթ կմեկնի Վաշինգտոն

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հաջորդ շաբաթ կմեկնի Վաշինգտոն, ՏԱՍՍ-ին հայտնել Է դիվանագիտական աղբյուրը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ ասել էր, որ Միացյալ Նահանգներում Ռուսաստանի և ՌԴ-ում ԱՄՆ-ի նոր դեսպանների արագ նշանակումներն ապահովելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայում ռուս-ամերիկյան բանակցությունների ընթացքում, և որ Ռուսաստանի նոր դեսպանն առաջիկայում կմեկնի Վաշինգտոն։

  • Կիսվել: