ԱՄՆ-ում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն կատապուլտվել է
ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Յակիմա շրջանում ռազմական ինքնաթիռ է կործանվել, տեղեկացնում է Fox News-ի տեղական բաժանմունքը։
Ինչպես հաղորդվում է՝ օդաչուն հասցրել է կատապուլտվել և տեղափոխվել է հիվանդանոց։ Ավիավթարի պատճառները դեռևս չեն հրապարակվել։
Ինքնաթիռը կործանումից հետո բռնկվել է։ Դեպքի վայրի հարևանությամբ գտնվող Ռիմրոք լճի շրջանից փրկարարները տարհանել են հանգստացողներին։
Հրդեհը մարելու նպատակով դեպքի վայր են ուղարկվել հրշեջ-փրկարարական ստորաբաժանումներ։
Տեսանյութը՝ այստեղ:



