ԱՄՆ-ում փոթորիկների հետևանքով 12 զոհերի շրջանում երեխաներ կան
Չորեքշաբթի օրվանից ԱՄՆ-ում փոթորիկների, ջրհեղեղների և տորնադոների զոհերի թիվը հասել է 12-ի, տեղեկացնում է ABC-ն:
Նշենք, որ ավելի վաղ CNN-ը հաղորդել էր 7 մահվան մասին Թենեսիում, Միսսուրիում և Ինդիանայում:
«Առնվազն 12 մարդ է մահացել չորեքշաբթի օրվանից անբարենպաստ եղանակի հետևանքով»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Ինչպես հայտնում է ABC-ն՝ Կենտուկի նահանգում 9-ամյա տղան դարձել է աղետի զոհ, նաև Արկանզաս նահանգում վատ եղանակի պատճառով մահացել է 5-ամյա երեխա։ Բացի այդ, մի քանի մարդ է զոհվել հարավարևմտյան Թենեսիում տորնադոյի հետևանքով։