երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
ԱՄՆ-ում փոթորիկի զոհերի թիվը հասել է 30-ի

ԱՄՆ-ում փոթորիկի զոհերի թիվը հասել է 30-ի

ԱՄՆ-ի մեծ մասում մոլեգնող ուժեղ ձմեռային փոթորիկը խլել է առնվազն 30 մարդու կյանք, տեղեկացնում է Associated Press-ը:

Ըստ Նյու Յորքի պաշտոնյաների՝ միայն հանգստյան օրերին քաղաքի փողոցներում հայտնաբերվել է ութ դիակ։ Փոթորիկը լայնածավալ էլեկտրաէներգիայի անջատումների պատճառ է դարձել։

Իր հերթին Poweroutage.com-ը հայտնել է, որ երկուշաբթի երեկոյան ավելի քան 630,000 հաճախորդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Աղետի հիմնական հարվածը ստացել են ԱՄՆ հարավային նահանգները, սառցե անձրևները վնասել են էլեկտրահաղորդման գծերը հյուսիսային Միսիսիպիում և Թենեսիի որոշ հատվածներում։ Խափանվել է օդային հաղորդակցությունը. երկուշաբթի ամբողջ երկրում գրանցվել է թռիչքի ավելի քան 12,000 ուշացում և չեղարկում։

Ինչպես հաղորդվում է՝ առաջիկա հանգստյան օրերին նոր փոթորիկը չի բացառվում:

  • Կիսվել: