կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
ԱՄՆ-ում պայթեցրել են Թրամփի 39 հարկանի հյուրանոց-խաղատունը

ԱՄՆ-ում պայթեցրել են Թրամփի 39 հարկանի հյուրանոց-խաղատունը

Նյու Ջերսի նահանգի Ատլանտիկ Սիթիում պայթեցվել է Trump Plaza 39 հարկանի հյուրանոց-խաղատունը, որը նախկինում պատկանում էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին:

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ` քաղաքի շատ բնակիչներ եկել էին տեսնելու հայտնի շենքի քանդումը, փոխանցում է ՌԳ- ն:

Կառույցի բեկորները կմաքրվեն մինչեւ հունիսի 10-ը: Հյուրանոցային համալիրի լրացուցիչ հատվածները, այդ թվում` վարչական եւ տնտեսական կցաշենքերը, կքանդվեն մոտ ապագայում ծանր տեխնիկայի օգնությամբ:

Հաստատությունը բացվել էր 1984-ի մայիսին եւ դարձել էր տասներորդը քաղաքում: 2014-ին խաղատունը փակվել էր, իսկ դրա սեփականության իրավունքները Trump Entertainment Resorts-ից անցել էին Icahn Enterprises-ին:

 

  • Կիսվել: