հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
ԱՄՆ-ում նշել են Զելենսկիի երեք սխալը Թրամփի հետ հարաբերություններում

ԱՄՆ-ում նշել են Զելենսկիի երեք սխալը Թրամփի հետ հարաբերություններում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի և նրա ամենամոտ գործընկերների համար Սպիտակ տանը տեղի ունեցած սկանդալն անակնկալ չէր, գրում է Axios-ը։

«Զելենսկին արդեն երկու կարևոր սխալ էր թույլ տվել բանակցությունների սկզբում: Նա առաջին սխալն արեց փետրվարի 15-ին, երբ հրապարակավ ծաղրեց հանքանյութերի գործարքը, որը քննարկվում էր խիստ գաղտնիության պայմաններում:

Երկրորդ սխալը հագուստի ընտրությունն էր. Զելենսկին բանակցություններին կոստյում չի հագել, ինչպես պահանջվում էր: Սա Սպիտակ տան աշխատակիցների կողմից ընկալվել է որպես անհարգալից վերաբերմունք։

ԱՄՆ փոխնախագահի հետ հրապարակային վեճը դարձավ Զելենսկիի երրորդ և վերջին սխալը»,- ասվում է հոդվածում:

Բացի այդ, հոդվածում նշվում է, որ երկու երկրների ղեկավարների կողմից միմյանց ընկալման տարբերությունը ստեղծել է նաև թշնամանքի տարր։«Թրամփը Զելենսկիին համարում էր անշնորհակալ, ով երկիրը տանում է դեպի պարտություն, իսկ Զելենսկին Թրամփին տեսնում է որպես ծիծաղելի ռուսամետ հիմարի, ով կստիպի նրան հանձնել Ուկրաինան», – գրում է հրատարակությունը։

 

  • Կիսվել: