ԱՄՆ-ում հայտնել են Ամանորի գիշերը ահաբեկչություն կանխելու մասին
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) կանխել է Ամանորի գիշերը նախատեսվող ենթադրյալ հարձակումը. տղամարդուն մեղադրանք է ներկայացվել «Իսլամական պետությանը» (ԻՊ) նյութական աջակցություն ցուցաբերելու փորձի համար։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Արդարադատության նախարարությունը, տեղեկացնում են ամերիկյան ԶԼՄ-ները:
Մասնավորապես նշվում է, որ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը և Հյուսիսային Կարոլինայի արևմտյան շրջանի դատախազությունը հայտարարել են Մինթ Հիլ քաղաքի բնակչի ձերբակալության և նրան մեղադրանք ներկայացնելու մասին։
Ըստ քննության՝ նա նախատեսում էր դանակների և մուրճերի կիրառմամբ մահաբեր հարձակում իրականացնել Ամանորի գիշերը մթերային խանութի և արագ սննդի ռեստորանի վրա՝ ի պաշտպանություն ԻՊ-ի։
Նշվում է նաև, որ մեղադրանքը ներկայացվել է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությանը նյութական աջակցություն ցուցաբերելու փորձի համար:


