ԱՄՆ-ում գաղտնազերծվել են Ջոն Քենեդու սպանության փաստաթղթերը
ԱՄՆ ազգային արխիվը հրապարակել է ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանությանն առնչվող փաստաթղթերը։ Գաղտնազերծվել են նաև Քենեդու եղբոր՝ Ռոբերտի և հասարակական գործիչ Մարտին Լյութեր Քինգի սպանություններին վերաբերող փաստաթղթերը։
Ջոն Քենեդու սպանության գործի արխիվը պարունակում է ավելի քան 6 միլիոն էջ փաստաթղթեր, լուսանկարներ, աուդիո և վիդեո ձայնագրություններ, ինչպես նաև իրեղեն ապացույցներ: Այժմ վավերագրական նյութերի մեծ մասը հասանելի է հանրությանը, մնացած մասը կհրապարակվի ավելի ուշ: Որոշ տվյալներ դեռ պահանջում են թվայնացում, ինչպես նշված է արխիվի կայքում:
Փաստաթղթերի հրապարակման պատճառ է դարձել Սպիտակ տան ներկայիս ղեկավարի գործադիր հրամանը։ Դոնալդ Թրամփը ստորագրել է 2025 թվականի հունվարի 23-ին։
Փետրվարին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Պաուլինա Լունան հայտարարել էր դաշնային փաստաթղթերի հրապարակման աշխատանքների մեկնարկի մասին։ Բացի Ջոն Քենեդու սպանությունից, մասնագիտացված հանձնաժողովը նախատեսում էր հրապարակել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին տեղեկատվությունը։ Լունայի խոսքով՝ իշխանությունները «տասնամյակներ շարունակ» թաքցնում են տեղեկատվությունը, և «ժամանակն է ամերիկացիներին տալ իրենց արժանի պատասխանները»: