կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
ԱՄՆ-ում անտառային հրդեհների հետևանքով 1 փրկարար զոհվել է, 120 տուն՝ ոչնչացել. NYT

ԱՄՆ-ում անտառային հրդեհների հետևանքով 1 փրկարար զոհվել է, 120 տուն՝ ոչնչացել. NYT

Անտառային հրդեհների հետևանքով առնվազն 120 տուն է ոչնչացել ԱՄՆ Ջորջիայի նահանգում: Այս մասին հաղորդում է The New York Times (NYT) թերթը:

Ըստ պարբերականի՝ երկու խոշոր անտառային հրդեհները Ջորջիայում այրել են 20 000 հեկտար տարածք:

Հարևան Ֆլորիդայում նույնպես ծանր իրավիճակ է անտառային հրդեհների պատճառով։ Նահանգում վնասի մասին չի հաղորդվում, սակայն հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում զոհվել է մեկ փրկարար:

Նահանգների իշխանությունները ներկայիս անտառային հրդեհները համարում են ամենաավերիչներից մեկը տասը տարվա ընթացքում: Դրանց պատճառ են դարձել երաշտը և շոգ եղանակը:

 

  • Կիսվել: