երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
ԱՄՆ Սենատը հաստատել է Քրիստինա Քվինին Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

ԱՄՆ Սենատը հաստատել է Քրիստինա Քվինին Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատը հաստատել է Քրիստինա Քվինին Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:

«Շնորհավորում ենք դեսպան Քվինին և նրան սպասում Հայաստանում»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ։

2019 թվականի փետրվարից ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր Լին Թրեյսին, որն այս տարի ավարտեց դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Լին Թրեյսին դիվանագիտական առաքելությունը կշարունակի Ռուսաստանում: 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: