ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը

ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը

ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ նախագահի հրահանգով ամերիկյան ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստներ մուտք գործող և դուրս եկող ծովային հաղորդակցության շրջափակումը։

Հայտարարության համաձայն՝ ԱՄՆ ուժերն այլևս չեն խոչընդոտում նավերի անցումը Իրանի նավահանգիստներ և դրանցից դուրս՝ Պարսից և Օմանի ծոցերում։ Նշվում է նաև, որ ծովային շրջափակման ապահովման ուղղությամբ ԱՄՆ-ի բոլոր գործողությունները դադարեցվել են։

Միաժամանակ, ամերիկյան ռազմածովային ուժերը կմնան տարածաշրջանում՝ ապահովելու համաձայնագրի բոլոր դրույթների պահպանումն ու դրանց իրականացումը։

  • Կիսվել: