ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ԱՄՆ ռազմածովային ուժերը 10 ծովային ական են հայտնաբերել Հորմուզի նեղուցում

ԱՄՆ ռազմածովային ուժերը 10 ծովային ական են հայտնաբերել Հորմուզի նեղուցում

Ամերիկյան ռազմածովային ուժերն առնվազն 10 ծովային ական են հայտնաբերել, որոնք տեղադրվել էին Հորմուզի նեղուցի ջրատարածքում: Այդ մասին հաղորդել է CBS News հեռուստաալիքը՝ հղում անելով իրադրությանը ծանոթ ամերիկացի պաշտոնատար անձանց։

«ԱՄՆ-ն առնվազն 10 ական է հայտնաբերել Հորմուզի նեղուցում», - հայտնել են նրանք։

Մարտ ամսին հեռուստաալիքը հաղորդել էր, որ, ամերիկյան հետախուզության գնահատումներով, Հորմուզի նեղուցում գտնվել է առնվազն մեկ տասնյակ ստորջրյա ական։

 

  • Կիսվել: