ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրը մտել է Օմանի ծոց
ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Abraham Lincoln ավիակիրը մտել է Օմանի ծոց և գտնվում է Իրանից 200 կիլոմետր հարավ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Ինչպես նշվում է՝ սա առաջին դեպքն է, երբ ամերիկյան նավը այսքան մոտենում է Պարսից ծոցին Իրանում ԱՄՆ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր։
Ըստ Միացյալ Նահանգների ռազմածովային ինստիտուտի տեղեկատվական ծառայության՝ ամերիկյան ռազմածովային ուժերը ներկայումս Արաբական ծովում 11 ռազմանավերից բաղկացած խմբավորում ունեն, որոնք կարող են ներգրավվել Հորմուզի նեղուցի շրջափակման մեջ:
Տեսանյութը՝ այստեղ:


