կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայում և Հունաստանում բանակցություններից հետո այցելել է Հորդանան

ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայում և Հունաստանում բանակցություններից հետո այցելել է Հորդանան

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի և Հունաստանի ղեկավարների հետ բանակցություններից հետո կիրակի օրը այցելել է Հորդանան՝ մերձավորարևելյան շրջագայության շրջանակներում, որի նպատակն է կանխել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի տարածումը, հայտնում է AFP-ն։

Բլինքենն Ամման է ժամանել շաբաթ երեկոյան՝ Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի հետ սպասվող հանդիպումներից առաջ: 

Բլինքենը նաև նախատեսում է այցելել Հորդանանի մայրաքաղաքում գտնվող Պարենի համաշխարհային ծրագրի օբյեկտ, հաղորդում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով ամերիկյան բարձրաստիճան աղբյուրին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: