հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
ԱՄՆ պետքարտուղարը և Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են Սաուդյան Արաբիայում կայանալիք հանդիպումը

ԱՄՆ պետքարտուղարը և Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են Սաուդյան Արաբիայում կայանալիք հանդիպումը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են առաջիկա ամերիկա-ուկրաինական հանդիպումը Սաուդյան Արաբիայում։ Այս մասին Սիբիհան գրել է X-ի իր միկրոբլոգում։

Ըստ ուկրաինական դիվանագիտական գերատեսչության ղեկավարի՝ կողմերը խոսել են նաև երկու երկրների միջև համագործակցության զարգացման հնարավորությունների մասին։

«Ուկրաինան ցանկանում է, որ պատերազմն ավարտվի, և ԱՄՆ-ի ղեկավարությունն անհրաժեշտ է տևական խաղաղության հասնելու համար»,-նշել է Սիբիհան։

  • Կիսվել: