հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
ԱՄՆ պետքարտուղարը դատապարտել է Սիրիայում տեղի ունեցող ջարդերը

ԱՄՆ պետքարտուղարը դատապարտել է Սիրիայում տեղի ունեցող ջարդերը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է Սիրիայում տեղի ունեցող ջարդերը:

Հայտաարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Միացյալ Նահանգները դատապարտում է արմատական ​​իսլամիստ ահաբեկիչների, այդ թվում՝ օտարերկրյա ջիհադիստների գործողությունները, որոնք վերջին օրերին Սիրիայի արևմուտքում մարդկանց են սպանել։ Միացյալ Նահանգները պաշտպանում է Սիրիայի կրոնական և էթնիկ փոքրամասնություններին, այդ թվում՝ քրիստոնյաների, ալավիների և քրդերի համայնքները, և իր ցավակցությունն է հայտնում զոհերին և նրանց ընտանիքներին։

Սիրիայի ժամանակավոր իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկեն նրանց, ովքեր իրականացրել են սիրիական փոքրամասնությունների ներկայացուցիչների այս ջարդերը»:

  • Կիսվել: