ԱՄՆ պետքարտուղարը Չինաստանի հետ հարաբերությունները պահպանելու անհրաժեշտություն է տեսնում
Միացյալ Նահանգները պետք է պահպանի հարաբերությունները Չինաստանի հետ՝ որպես տնտեսապես և ռազմական առումով արագ զարգացող երկիր, լրագրող Քեթրին Հերիջին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Մեզ կապեր են պետք, քանի որ կապերի բացակայությունը կարող է հանգեցնել կոնֆլիկտի»,- ասել է նա։
Պետքարտուղարության ղեկավարը միաժամանակ հավելել է, որ «իրենք չեն ցանկանում ապրել մի աշխարհում, որը կախված է Չինաստանից, որտեղ Չինաստանը գերիշխում է հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում», վերահսկում է տարածաշրջանային առևտուրը, մատակարարման շղթաները։
Ռուբիոն խոստացել է, որ Վաշինգտոնը սիմետրիկ կգործի Պեկինի հետ հարաբերություններում.
«Եթե նրանք ինչ-որ բան անեն, մենք էլ նույնը կանենք»։