ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտնել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի երկարաձգման մասին
Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը երկարաձգվել է 45 օրով: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Թոմի Փիգոն։
Նա նշել է, որ մայիսի 14-ին և 15-ին Միացյալ Նահանգներում տեղի են ունեցել Իսրայելի և Լիբանանի միջև երկօրյա «չափազանց արդյունավետ» բանակցություններ։
«Ապրիլի 16-ի ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը կերկարաձգվի 45 օրով՝ հետագա առաջընթացն ապահովելու համար։ Պետդեպը կվերսկսի բանակցությունների քաղաքական ուղղությունը հունիսի 2-ին և 3-ին։ Բացի դրանից, մայիսի 29-ին Պենտագոնում կմեկնարկի անվտանգությանն ուղղված միջոցառում՝ երկու երկրի ռազմական պատվիրակությունների մասնակցությամբ։
Մենք հուսով ենք, որ այս քննարկումները կնպաստեն երկու երկրի միջև հարատև խաղաղության հաստատմանը, միմյանց ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության լիակատար ճանաչմանը և նրանց ընդհանուր սահմանի երկայնքով իրական անվտանգության ապահովմանը»,-հայտնել է պաշտոնյան:


