ԱՄՆ պետդեպը հայտնել է, թե որ դեպքում համաձայնագիր կկնքի ՌԴ-ի հետ
ԱՄՆ-ն չի մեղմի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կամ նրա հետ երկկողմանի համաձայնագրեր չի կնքի, քանի դեռ Ուկրաինայում հրադադար չի հաստատվել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարություն խոսնակ Թեմմի Բրյուսը:
Նա յավելել է. «Ոչ մի բանակցություն, ոչ մի լուծում, ոչ մի պայմանավորվածություն չի լինի, քանի դեռ այս կոտորածը շարունակվում է»:
Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարը նշել է նաև, որ ռուսական հրթիռային հարվածը Սումիին, որի հետևանքով զոհվել է 35 մարդ, ավելի շատ հարցեր է առաջացրել այն մասին, թե «ով է իրականում խաղաղություն և հրադադար ցանկանում», գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։ Բրյուսը Ուկրաինայի պատերազմն անվանել է «մսաղաց», որում «ոչինչ չի փոխվել»։
Նշենք, որ ավելի վաղ The Wall Street Journal-ը նշել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը Դոնալդ Թրամփին խորհուրդ են տվել ավելի զգույշ մոտենալ Վլադիմիր Պուտինի «դիվանագիտական մտադրություններին»: