կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
ԱՄՆ պատժամիջոցներն անօրինական են, բայց հարաբերությունների վերագործարկման ներուժ կա․ Պեսկով

ԱՄՆ պատժամիջոցներն անօրինական են, բայց հարաբերությունների վերագործարկման ներուժ կա․ Պեսկով

ԱՄՆ-ն շարունակում է հակառուսական պատժամիջոցների իրականացումը, որոնք Մոսկվան անօրինական և վնասակար է համարում ինչպես ռուսական, այնպես էլ ամերիկյան տնտեսության համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի հնարավոր հեռացումը ոչ բարեկամական պետությունների ցանկից։
 
«Այս պահին Միացյալ Նահանգները մի շարք սահմանափակումներ են իրականացնում։ Մենք կարծում ենք, որ այդ պատժամիջոցներն անօրինական են, դրանք վնասում են ոչ միայն մեր, այլև Միացյալ Նահանգների ձեռնարկատերերին»,-ընդգծել է նա։
Չնայած առկա իրավիճակին, Կրեմլը կարծում է, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական փոխգործակցության վերականգնման զգալի ներուժ է պահպանվում:
«Մենք կարծում ենք, որ մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների վերագործարկման, տնտեսության, փոխադարձ ներդրումների, առևտրի ոլորտում բազմաթիվ նախագծերի գործարկման շատ լայն ներուժ կա։ Այդ նախագծերն իսկապես պահանջված են երկու երկրների բիզնեսի ներկայացուցիչների կողմից և կարող են մեծ շահույթ բերել»,-հավելել է Պեսկովը։

  • Կիսվել: