ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱՄՆ պաշտպանության նախարարը Սերգեյ Շոյգուին կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Ուկրաինայում

ԱՄՆ պաշտպանության նախարարը Սերգեյ Շոյգուին կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Ուկրաինայում

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Ուկրաինայում:

Ինչպես հայտնում է Reuters-ը՝ ռուս-ուկրաինական հակամարտությունից ի վեր սա նրանց առաջին հեռախոսազրույցն է: 
 
Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ Օսթինը հեռախոսազրույցում ընդգծել է հաղորդակցության պահպանման կարևորությունը:
 
Ռուսական կողմը հայտնել է, որ  հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, քննարկվել են միջազգային անվտանգության արդիական հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը:

  • Կիսվել: