ԱՄՆ նախագահը հայտնել է, որ Ուկրաինային ռազմական օգնության դադարեցման հարցը դեռ չի քննարկել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո «չի խոսել» Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու մասին։ «Կտեսնենք, թե ինչ կլինի հետո»,- ասել է ԱՄՆ նախագահը, հաղորդում է BBC-ն։
Մեկնաբանելով Զելենսկու այն խոսքերը, որ պատերազմի ավարտը դեռ շատ հեռու է, Թրամփն ասել է. «Երանի նա սխալվեր»։
Ըստ ամերիկացի նախագահի՝ ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է ձեռք բերվի Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի «հավանությամբ և համաձայնությամբ»։
«Ըստերևույթին, ոմանք չեն ցանկանում գործարք կնքել, - ասել է նա, -բայց այդ մարդիկ երկար չեն դիմանա»:
Նա հավելել է, որ, իր կարծիքով, և՛ Ռուսաստանը, և՛ ուկրաինացի ժողովուրդը ցանկանում են հասնել խաղաղության։