չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԱՄՆ–ն, ըստ էության, սպառնում է ֆիզիկապես վերացնել ՌԴ նախագահին. Լավրով

ԱՄՆ–ն, ըստ էության, սպառնում է ֆիզիկապես վերացնել ՌԴ նախագահին. Լավրով

Կրեմլին «գլխատող հարված» հասցնելու վերաբերյալ Պենտագոնի հայտարարությունները, ըստ էության, խոսում են ՌԴ նախագահին ֆիզիկապես ոչնչացնելու սպառնալիքի մասին։ Այս մասին ՏԱՍՍ–ին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ամենահեռուն Վաշինգտոնում են գնացել. այնտեղ որոշ «անանուն պաշտոնական այրեր» Պենտագոնից փաստացի սպառնացել են «գլխատող հարված» հասցնել Կրեմլին, խոսքը, ըստ էության, Ռուսաստանի պետության ղեկավարի ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի մասին է։ Եթե նման գաղափարներ որևէ մեկն իսկապես ունի, նա պետք է շատ լավ մտածի դրա հնարավոր հետևանքների մասին», – ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Ըստ նրա` Արևմուտքի քաղաքականությունն ընդհանուր առմամբ ուղղված է Ռուսաստանի համընդհանուր զսպմանը ու հղի է միջուկային տերությունների ռազմական անմիջական բախման վտանգով։
Լավրովն ընդգծել է, որ Արևմուտքը մշտապես «անպատասխանատու շահարկումներ է անում առ այն, որ Ռուսաստանն իբրև շուտով Ուկրաինայի դեմ միջուկային զենք է կիրառելու»։
ՌԴ նախարարը շեշտել է՝ Մոսկվան դարձյալ կրկնում է, որ միջուկային պատերազմում հաղթող լինել չի կարող, «և այն երբեք չպետք է սանձազերծվի»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: