ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ԱՄՆ-ն վերսկսել է ռազմական օգնությունը Ուկրաինային. Պավել Պալիսա

ԱՄՆ-ն վերսկսել է ռազմական օգնությունը Ուկրաինային. Պավել Պալիսա

Ջիդդայում ուկրաինական պատերազմի ավարտի հնարավորության շուրջ բանակցություններից հետո, որում Կիևը պատրաստակամություն է հայտնել ընդունել 30 օրով հրադադար հաստատելու Վաշինգտոնի առաջարկը, եթե Ռուսաստանը համաձայնի դրան, ԱՄՆ-ն վերսկսել է ռազմական օգնության մատակարարումը Ուկրաինային։ Այս մասին Facebook սոցիալական ցանցում մարտի 11-ի լույս 12-ի գիշերը հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Պավել Պալիսան։

«Ես հաստատում եմ, որ անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի օգնությունը վերականգնվել է։ Պայքարը շարունակվում է»,- գրել է նա։

CNN-ն էլ իր կայքում է հայտնել, որ վերականգնվել են ամերիկյան օգնության մատակարարումները Ուկրաինային՝ վկայակոչելով ուկրաինացի պաշտոնյային, որի անունը չի նշվում:

Ավելի վաղ, ի պատասխան Ջիդդայում բանակցություններում զինադադարին Ուկրաինայի համաձայնությանը, ԱՄՆ ներկայացուցիչները հայտարարել էին Կիևին օգնության անհապաղ վերսկսման մասին։ Բացի այդ, ԱՄՆ-ն խոստացել է անմիջապես վերադառնալ Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակմանը:

  • Կիսվել: