կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
ԱՄՆ-ն ուժեղացնում է անվտանգությունը Իրանին հասցրած հարվածներից հետո

ԱՄՆ-ն ուժեղացնում է անվտանգությունը Իրանին հասցրած հարվածներից հետո

Իրանին ԱՄՆ-ի հարվածներից հետո ամերիկյան իրավապահներն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները և ուշադիր հետևում են երկրի ներսում հնարավոր սպառնալիքներին։ Այս մասին հայտնում է СNN-ը։

Շաբաթ օրը Իրանին ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածներից հետո ամերիկյան իրավապահ մարմիններն ուժեղացրել են դիտարկումը Մերձավոր Արևելքում՝ ուշադիր վերլուծելով երկրի համար հնարավոր սպառնալիքների վերաբերյալ հետախուզական տվյալները։

Ըստ CNN-ի, համակարգմանը ծանոթ աղբյուրի, ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարությունը, ՀԴԲ-ն և դաշնային, նահանգային ու տեղական մակարդակի այլ գերատեսչություններ ուշադիր հետևում են ԱՄՆ գործողություններին Իրանի կամ այլ երկրների հնարավոր արձագանքին։

 

  • Կիսվել: