հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
ԱՄՆ-ն Ուկրաինային կառաջարկի տնտեսական համաձայնագիր՝ հետագա աջակցության դիմաց

ԱՄՆ-ն Ուկրաինային կառաջարկի տնտեսական համաձայնագիր՝ հետագա աջակցության դիմաց

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Վաշինգտոնը ցանկանում է տնտեսական համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետ։ Այս մասին նա լրագրողներին ասել է փետրվարի 12-ին Կիևում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո։

Դրա դիմաց ԱՄՆ-ը «կշարունակի նյութական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին»,- հավելել է նախարարը։

Փետրվարի 3-ին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կշարունակի օգնել Ուկրաինային, եթե վերջինս խոստանա ԱՄՆ-ին մատակարարել հազվագյուտ հողային մետաղներ։

Զելենսկին էլ փետրվարի 7-ին հայտնել էր, որ Ուկրաինան չի ցանկանում Արևմուտքին «նվիրել» օգտակար հանածոների, այդ թվում՝ հազվագյուտ մետաղների իր պաշարները։ Կիևն արևմտյան գործընկերներին առաջարկում է փոխշահավետ համագործակցություն, ընդ որում՝ ԱՄՆ-ը պետք է առաջնահերթ հասանելիություն ունենա հանքավայրերին, քանի որ Ուկրաինային ավելի շատ օգնել են ամերիկացիները։

Նա նշել է, որ մտադիր է ԱՄՆ-ի հետ տնտեսական համաձայնագրեր ստորագրել Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ, որը կմեկնարկի ուրբաթ՝ փետրվարի 14-ին։

  • Կիսվել: