երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
ԱՄՆ-ն Ուկրաինային անվտանգության զգալի երաշխիքներ չի տրամադրի, թող դրանով զբաղվի Եվրոպան. Թրամփ

ԱՄՆ-ն Ուկրաինային անվտանգության զգալի երաշխիքներ չի տրամադրի, թող դրանով զբաղվի Եվրոպան. Թրամփ

ԱՄՆ-ն Ուկրաինային անվտանգության զգալի երաշխիքներ չի տրամադրի, թող դրանով զբաղվի Եվրոպան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա, մասնավորապես, ասել է. «Ես չեմ պատրաստվում շատ խոստումներ տալ անվտանգության առումով։ Մենք նախատեսում ենք դա վստահել Եվրոպային, չէ՞ որ խոսքը նրանց տարածաշրջանի, նրանց հարևանի մասին է»։

ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ Ուկրաինան կարող է մոռանալ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին: «Հավանաբար հենց այդ պատճառով էլ սկսվեց պատերազմը»,-նշել է նա:

 

  • Կիսվել: