շաբաթ, հունիս 20
20 / 6 / 2026
ԱՄՆ-ն որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է փակ պահել Հորմուզի նեղուցը. Վենս

ԱՄՆ-ն որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է փակ պահել Հորմուզի նեղուցը. Վենս

Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է արգելափակել նավագնացությունը Հորմուզի նեղուցում։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ 

«Մենք որևէ վկայություն չենք տեսնում, որ իրանցիները շարունակում են փակ պահել Հորմուզի նեղուցը։ Սակայն ականազերծման համար որոշ ժամանակ կպահանջվի»,-նշել է նա:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցը փակելու մասին՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեuիայի:

  • Կիսվել: