ԱՄՆ-ն նավագնացային ընկերություններին սպառնացել է պատժամիջոցներով՝ Հորմուզի նեղուցն անցնելու դիմաց Իրանին վճարումներ կատարելու համար
ԱՄՆ Օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը նախազգուշացրել է նավագնացային ընկերություններին, որ նրանք կարող են բախվել պատժամիջոցների, եթե նրանք Հորմուզի նեղուցով անվտանգ անցնելու համար վճարումներ կատարեն Իրանին: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը։
Նշվում է, որ Իրանը փաստացի փակել է նեղուցը այն բանից հետո, երբ փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմ սկսեցին նրա դեմ։ Ավելի ուշ երկիրը որոշ նավերի սկսեց առաջարկել անվտանգ անցում՝ դրանք ուղղորդելով իր ափին ավելի մոտ երթուղիներ և երբեմն դրա համար վճար գանձելով։
Իրանի կողմից նեղուցի փակմանը ԱՄՆ-ն պատասխանել է ապրիլի 13-ին իրանական նավահանգիստների ծովային շրջափակմամբ՝ թույլ չտալով իրանական լցանավերին դուրս գալ դրանցից և զրկելով Թեհրանին նավթի վաճառքից ստացվող եկամուտներից
Իր հերթին ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ շրջափակման սկզբից ի վեր 45 առևտրային նավի հրամայվել է հետ դառնալ։


