երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն և նրանց արբանյակները պրոքսի-պատերազմ են մղում մեր ժողովրդի դեմ. Պատրուշև

ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն և նրանց արբանյակները պրոքսի-պատերազմ են մղում մեր ժողովրդի դեմ. Պատրուշև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Սանկտ Պետերբուրգում ազգային անվտանգության հարցերով հանդիպման ժամանակ տեսակետ է հայտնել Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների հեռանկարների մասին։

Նա, մասնավորապես, մնշել է. «Բազմիցս թշնամին կրակով ու սրով եկավ մեր երկիր. Եվ հիմա ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն և նրանց արբանյակները Կիևի նացիստական ​​ռեժիմի և տարբեր տեսակի վարձկանների ձեռքով պրոքսի-պատերազմ են մղում մեր ժողովրդի և պետության դեմ, որը անգլոսաքսոնական աշխարհը չի դադարեցնի նույնիսկ Ուկրաինայում հակամարտության «թեժ փուլի» ավարտից հետո»:

Պատրուշևը նաև շնորհակալություն է հայտնել բոլորին Սանկտ Պետերբուրգի հանրահայտ «Կորաբելկայում» անցկացվող հանդիպմանը մասնակցելու համար և հիշել, որ հունվարի 27-ին հանդիսավորությամբ նշվել է Լենինգրադի ֆաշիստական ​​շրջափակումից ամբողջական ազատագրման 80-ամյակը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: