ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հայտարարել է, որ Հորդանանի օդային տարածք են մուտք գործել հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր՝ կոչ անելով ԱՄՆ քաղաքացիներին մնալ փակ տարածքներում ու հետևել տեղական հայտարարություններին։
«Հաղորդագրությունները վկայում են, որ անօդաչու սարքեր և հրթիռներ են գտնվում Հորդանանի օդային տարածքում։ Անմիջապես տեղում ապաստան գտեք, մնացեք փակ տարածքներում և հետևեք տեղական հայտարարություններին ու զգուշացումներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է X-ում պետդեպի հայտարարության մեջ։
Ամերիկյան կողմից հայտնել են, որ շարունակելու են վերանայել իրավիճակը և անհրաժեշտության դեպքում տրամադրել լրացուցիչ տեղեկություններ։
Նախազգուշացումը հնչել է Իսրայելի և Իրանի միջև նոր լարվածությունը համատեքստում։ Ամիսներ առաջ երկրների միջև հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ Իրանն ու Իսրայելը վերսկսել են հարձակումները։ Պատճառը Իսրայելի կողմից Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում իրանամետ «Հեզբոլլահ» շարժման անդամների դեմ իրականացված հարվածներն էին, որն էլ պաշտոնական Թեհրանն անպատասխան չի թողել։



