շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
ԱՄՆ-ն մշտական օդային պարեկություն են իրականացնում Իրանի սահմանների մոտ. CENTCOM

ԱՄՆ-ն մշտական օդային պարեկություն են իրականացնում Իրանի սահմանների մոտ. CENTCOM

Ամերիկյան կործանիչները շուրջօրյա պարեկություններ են իրականացնում Մերձավոր Արևելքի՝ Իրանին հարակից շրջաններում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ օդային գործողություններում ներգրավված են ցամաքային տեղակայման F-16 և F-35A կործանիչներ ու անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև ավիակիրների տախտակամածին հերթապահող F/A-18 Super Hornet կործանիչներ և ռադիոէլեկտրոնային պայքարի EA-18G Growler ինքնաթիռներ, որոնք առաքելություններ են իրականացնում Հորմուզի նեղուցի շրջանում։ Թռիչքների տևողությունն ապահովում են Մերձավոր Արևելքի բազաներից օդ բարձրացող լիցքավորող ինքնաթիռները։

CENTCOM-ն ավելի վաղ նաև հաղորդել էր Մերձավոր Արևելքում B-1B Lancer ռազմավարական ռմբակոծիչների ուսումնական թռիչքների մասին, որոնք իրականացվում են առանց առաքելության կոնկրետ տարածքի նշման։

  • Կիսվել: