չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ. Թրամփ

ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ. Թրամփ

ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Կարծում եմ, որ մենք կպահպանենք այս կարգավիճակը։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մեր ծովային շրջափակումը բոլորը անվանում են «ՊՈՂՊԱՏԵ ՊԱՏ», և Իրանը ոչինչ չի կարող անել դրա հետ կապված։

Նրանք չունեն նավատորմ, չունեն ռազմաօդային ուժեր, նրանց մնացած զինվորները չեն վարձատրվում, ԻՀՊԿ-ն ջախջախված է և փախչում է, իսկ նրանց «առաջնորդությունը» լավագույն դեպքում անորոշ է։

Նրանք չունեն փող, նրանց երկիրը «կրակի տակ է»։ Նրանք ունեն միայն ԿԵՂԾ ԼՈՒՐԵՐ և 300% ԻՆՖԼԱՑԻԱ, և գնալով ամեն ինչ ավելի վատ է դառնում։

Իրանը միայն խոսքեր են և ոչ մի գործողություն, Մերձավոր Արևելքի բռնակալը այլևս չկա։

Փառք Ալլահին»:

  • Կիսվել: