ԱՄՆ-ն կարող է վերսկսել հետախուզական տվյալների փոխանցումն ու ռազմական օգնությունը Կիևին. ԿՀՎ տնօրեն
ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը Fox Business-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն շուտով կարող է վերսկսել հետախուզական տվյալների փոխանցումն ու ռազմական օգնությունը Կիևին:
«Կարծում եմ՝ հետախուզության և պաշտպանական աջակցության հարցում տեղի ունեցած դադարը շուտով կվերանա»,- ասել է նա։
ԿՀՎ տնօրենը պարզաբանել է, որ պաշտպանական օգնության դադարեցումը և հետախուզական տվյալների տրամադրումը թույլ են տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ճշտել՝ արդյոք Վլադիմիր Զելենսկին հավատարի՞մ է խաղաղությանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Sky News-ը հայտնել էր,որ ԱՄՆ-ն դադարեցրել է Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրել հեռահար զինատեսակներով ռուսական տարածքի խորքը հարվածելու համար:
Նշվում է նաև, որ ԱՄՆ-ն, սակայն, շարունակում է Ուկրաինայի զինված ուժերի հետ տեղեկություններ փոխանակել անմիջական մարտական գոտում ռուսական բանակի վրա հարձակումների համար։