երեքշաբթի, մարտ 18
18 / 3 / 2025
ԱՄՆ-ն կարող է միայն երազել, որ ծնկի կբերի Իրանին. Փեզեշքիան

ԱՄՆ-ն կարող է միայն երազել, որ ծնկի կբերի Իրանին. Փեզեշքիան

Իրանի  նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունների ժամանակ խոսել է Իրանի հետ բանակցություններ սկսելու՝  ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի ցանկության մասին:

«Թրամփն անընդհատ ասում է, թե պատրաստ է բանակցել Իրանի հետ, միաժամանակ ստորագրում է հակաիրանական դավադրություններով նոր հրամանագրեր: ԱՄՆ-ն կարող է միայն երազել, որ ծնկի կբերի Իրանին»,- հայտարարել է Իրանի նախագահը:

Այդ հարցով հայտարարություն է արել նաև Իրանի  առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը։ Նա ասել է, որ Միացյալ Նահանգների հետ նոր համաձայնագրի կնքումը չի բխի Իրանի ազգային շահերից:

«ԱՄՆ-ի հետ գործարքը պետք է շահավետ լինի երկու կողմի համար, և այսօր մենք չենք կարծում, որ այն կհամապատասխանի մեր շահերին»,- ասել է փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ իր ելույթում։

  • Կիսվել: