ԱՄՆ-ն Իրանին միջուկային հարված հասցնելու հարց չի դիտարկում. Սպիտակ տուն
ԱՄՆ-ն Իրանին միջուկային հարված հասցնելու հարց չի դիտարկում։ Այս մասին հայտարարել են Սպիտակ տանը, տեղեկացնում են ամերիկյան լրատվամիջոցները։
Նշվում է, որ հայտարարությունը հնչել է Թրամփի սպառնալիքների ֆոնին, որն ասել էր, թե այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի։
Ավելի վաղ ԻՀՊԿ-ն սպառնացել էր, որ Թեհրանը պատրաստ է այնպիսի հարվածներ հասցնել, որոնք ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին տարիներով կզրկեն նավթից ու գազից։


