ԱՄՆ-ն Հայաստանում ստեղծում է «պետություն՝ պետության մեջ»․ Ռուսաստանը՝ TRIPP-ի մասին
ԱՄՆ-ն Հայաստանի տարածքում ստեղծում է «պետություն՝ պետության մեջ», հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը՝ անդրադառնալով TRIPP նախագծին, որում բաժնեմասերի 74%-ը պատկանելու է ԱՄՆ-ին և միայն 26%-ը՝ Հայաստանին։
«Հաշվի առնելով «Թրամփի ուղու» համաձայնագրի պայմանները և ԱՄՆ-ի ներկայիս քաղաքականությունը, ներառյալ Հորմուզի նեղուցը «փակելու» վերջինիս փորձերը, ապագա տրանսպորտային միջանցքի հուսալիությունը խիստ կասկածելի է թվում։ Փաստացի՝ Հայաստանում, հետգաղութային դասական մոդելներին լիովին համապատասխան, ձևավորվում է «պետություն՝ պետության մեջ», ինչն Արևմուտքի կողմից խորհրդային նախկին հանրապետությունների տարածքներում քիչ չի արվել»,- ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը։



