ԱՄՆ-ն հարվածել է Խաղաղ օվկիանոսում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ գտնվող նավին
ԱՄՆ Հարավային հրամանատարության տվյալներով՝ Միացյալ Նահանգները Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում հարվածել է նավի, որը, ենթադրաբար, օգտագործվում էր թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ։ Այս մասին նշվել է Հարավային հրամանատարության X միկրոբլոգում հրապարակված գրառման մեջ։
«Հետախուզությունը հաստատել է, որ նավը նավարկել է թմրանյութերի ապօրինի շրջանառության հայտնի երթուղիներով Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում և օգտագործվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության համար»,-նշվել է գրառման մեջ։
Նաև նշվել է, որ հարվածի հետևանքով զոհվել է երկու մարդ, սակայն ամերիկացի զինծառայողներ չեն տուժել։
Ընդհանուր առմամբ, 2025 թ. սեպտեմբերից ի վեր Խաղաղ օվկիանոսում և Կարիբյան ծովում ԱՄՆ-ն հարված է հասցրել ավելի քան 50 նավի, որի հետևանքով շուրջ 170 մարդ է զոհվել։


