երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
ԱՄՆ-ն և Իրանը հակված են քննարկել հրադադարի երկարաձգման հարցը. Թուրքիայի ԱԳՆ

ԱՄՆ-ն և Իրանը հակված են քննարկել հրադադարի երկարաձգման հարցը. Թուրքիայի ԱԳՆ

ԱՄՆ-ն և Իրանը հակված են քննարկել հրադադարի երկարաձգման հարցը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ներկայումս հրադադարի երկարաձգումը կարևոր է։ Մեզ համար կարևոր է կանխել պատերազմի վերսկսումը։ Երբ հրադադարի մասին առաջին անգամ հայտարարվեց, մենք հայտարարեցինք, որ երկու շաբաթը կարող է բավարար չլինել շատ կարևոր հարցերի շուրջ համաձայնության հասնելու համար։ Մեզ կարող է լրացուցիչ ժամանակ անհրաժեշտ լինել։ Ես տեսնում եմ, որ կողմերը, անկեղծ ասած, հանձնառու են դրան»:

Ֆիդանը կարծում է, որ հաջորդ մի քանի օրերը շատ կարևոր կլինեն, հատկապես կողմերի համար՝ այս օրերին իրենց դիրքորոշումները պարզաբանելու տեսանկյունից։

«Կարևոր է, որ երկու կողմերն էլ ձգտեն համաձայնությունների հասնել մշտական ​​հրադադարի և խաղաղության, ինչպես նաև Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ։ Կան որոշ հարցեր, որոնք պետք է լուծվեն»,-ասել է նա:

  • Կիսվել: