- մայիս 11, 2026 23:45
ԱՄՆ-ն դիտարկում է Իրանում պատերազմի վերսկսման հավանականությունը. աղբյուր
ԱՄՆ-ը դիտարկում է Իրանում պատերազմի վերսկսման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հավելելով, որ այդ հարցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է քննարկել ազգային անվտանգության թիմի հետ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ զիջումների հասնելու նպատակով։
Նշվում է, որ երկրի Քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավար Շմուել Զաքայն իր հերթին տեսակետ է հայտնել, որ Իսրայելում Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանը վերածվել է ռազմական օդակայանի՝ ամերիկյան ռազմական ինքնաթիռների մեծ քանակի պատճառով:
Նա նշել է, որ ստեղծված իրավիճակն արդեն խանգարում է Իսրայելի քաղաքացիական ավիացիային և կարող է հանգեցնել կոմերցիոն թռիչքների գների աճի։ Վարչության ղեկավարը նշել է, որ երկրի տրանսպորտի նախարարությանը չեն թողնում կատարել իր պարտականությունները․ Իսրայելը փաստացի զրկվել է միջազգային օդանավակայանից։
Հաղորդվում է նաև, որ օդային նավահանգստի՝ ամերիկացի զինվորականների կողմից օգտագործման հետևանքներն արդեն անդրադարձել են ավիաընկերությունների վրա, որոնք ստիպված են կրճատել չվերթների քանակը։ Օրինակ՝ Israir ազգային ավիափոխադրողին նախկին 17 ինքնաթիռի փոխարեն այժմ թույլատրվում է Բեն Գուրիոնում պահել միայն 4-ը։


