ԱՄՆ-ն դադարեցնում է աջակցել Ուկրաինային F-16-երի հարցում
ԱՄՆ-ն դադարեցնում է աջակցել Ուկրաինային F-16-երի հարցում: Այս մասին տեղեկացնում է Forbes-ը։
Նշվում է, որ սա բարդություններ է ստեղծել Ուկրաինայի օդային ուժերի համար, մինչդեռ Ուկրաինայում հույս ունեն, որ ֆրանսիական Mirage-2000-ը կկարողանա փոխարինել F-16-ին։
Հաղորդվում է նաև, որ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ն չի վերսկսի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային նույնիսկ բնական պաշարների մասին համաձայնագրի ստորագրումից հետո: