ԱՄՆ-ն չի ցանկանում Ռուսաստանի և Չինաստանի հետագա մերձեցում. Թրամփ
ԱՄՆ-ն չի ցանկանում Ռուսաստանի և Չինաստանի հետագա մերձեցում, չի ցանկանում, որ «Ռուսաստանն ու Չինաստանը միավորվեն», միաժամանակ դեմ չէ բարելավել հարաբերությունները երկու երկրների հետ: Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները «բարեկամական» են դարձել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի գործողությունների պատճառով։
Թրամփը հավելել է, որ Վաշինգտոնը կկարգավորի հարաբերությունները երկու երկրների հետ և վստահություն է հայտնել, որ նրանք էլ են նույնը ցանկանում: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն արդեն հարաբերություններ ու բանակցություններ ունի Չինաստանի հետ: