ԱՄՆ-ն չի աջակցում Իսրայելի գործողություններին Լիբանանում և Գազայում. Պենտագոն
ԱՄՆ-ն չի աջակցում Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակողական գործողություններին՝ լինեն դրանք Լիբանանում, թե Իսրայելում, հինգշաբթի հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Սաբրինա Սինգհը:
՛՛Մենք չենք աջակցում հարձակողական գործողություններին՝ անկախ նրանից՝ խոսքը հյուսիսային շրջանների, թե Գազայի մասին է՛՛,-ասել է Սինգհը:
Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը կշարունակի ամրապնդել Իսրայելի պաշտպանունակությունը, սակայն մտադիր չէ մասնակցել նրա կողմից իրականացվող հարձակողական գործողություններին կամ ամերիկյան զորքեր ուղարկել Մերձավոր Արևելք: