ԱՄՆ-ն ցանկանում է վերսկսել պшտերազմը․ Ղալիբաֆ
ԱՄՆ-ի գործողությունները ցույց են տալիսմ, որ Վաշինգտոնը ձգտում է կրկին սանձազերծել պատերազմ, սակայն իրանական զինված ուժերը պատրաստվել են զինադադարի ընթացքում։ Այս մասին հայտարարել է Իրանի միապալատ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նա, մասնավորապես, նշել է. «Թշնամու հրապարակային և ոչ հրապարակային գործողությունները ցույց են տալիս, որ նա ձգտում է պատերազմի նոր փուլի»:
Ղալիբաֆի խոսքով՝ Իրանի զինված ուժերը զինադադարի ընթացքում ժամանակ չեն կորցրել և պատրաստվել են ցանկացած սցենարի։
Նա նաև հավելել է, որ Իրանի զինված ուժերն օգտագործել են ԱՄՆ-ի հետ զինադադարը՝ վերականգնվելու և սպառազինության պաշարները լրացնելու համար։


