հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ԱՄՆ-ն ցանկանում է, որ Գրենլանդիան դառնա անկախ երկիր. Թրամփի հատուկ բանագնաց

ԱՄՆ-ն ցանկանում է, որ Գրենլանդիան դառնա անկախ երկիր. Թրամփի հատուկ բանագնաց

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց, Լուիզիանայի հանրապետական ​​​​նահանգապետ Ջեֆ Լենդրին Դանիայի կազմում գտնվող արկտիկական կղզի կատարած այցի ժամանակ Sermitsiaq թերթին տված հարցազրույցում խոսել է Գրենլանդիայի անկախության օգտին՝ ասելով, թե Միացյալ Նահանգները ցանկանում է, որ Գրենլանդիան դառնա անկախ երկիր:

Միևնույն ժամանայ, սակայն, ԱՄՆ-ն չի հրաժարվում կղզին վերահսկելու իր ծրագրերից։

Մասնավորապես, Միացյալ Նահանգները փորձում է փոփոխություն կատարել Գրենլանդիայի հետ կնքված ռազմական համաձայնագրում և ապահովել, որ իր զորքերն անորոշ ժամանակով մնան Արկտիկական կղզում, նույնիսկ եթե այն անկախություն ստանա, հաղորդում է պարբերականը՝ հղում անելով Վաշինգտոնի, Կոպենհագենի և Գրենլանդիայի պաշտոնյաներին։

  • Կիսվել: